«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վիետնամում առաքիչը փրկել է 12-րդ հարկից վայր ընկնող աղջնակին

02/03/2021

Հանոյ քաղաքում 2 տարեկան մի աղջիկ բարձրացել է պատշգամբի ճաղավանդակին, մեծ բարձրությունից կախվել, ապա ցած ընկել: Մարդիկ բղավել են,  օգնություն կանչել։ Այդ պահին կայծակնային արագությամբ արձագանքել է մոտակայքում գտնված առաքիչը՝ Նգուեն Նգոկ Ման։ Այս մասին հայտնել է «Զվեզդա» հեռուստաալիքը:
«Ես դուրս ցատկեցի մեքենայից, բարձրացա ցանկապատի վրա, հասա տանիք, և ինչպես պարզվեց, ես ընտրեցի ճիշտ տեղը, փոքրիկն ընկավ ուղիղ գրկիս մեջ: Տանիքը կոտրվեց մեր տակ: Ես ամուր գրկեցի երեխային: Եվ ես ինքս  էլ շոկի մեջ էի: Այդ վայրկյաններին մտածում էի միայն նրան փրկելու մասին»,- ասաց տղամարդը:
30-ամյա առակիչ-փրկարարը հրավիրվել է ոստիկանության բաժանմունք և երեխային փրկելու համար պարգևատրվել: