«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում սգո օր կհայտարարվի

16/08/2022

Հայաստանի կառավարությունը սգո օր կհայտարարի  «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ։ Այս մասին  հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ սգո օրվա ամսաթիվը կհստակեցվի փրկարարական աշխատանքների ավարտից հետո։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում  օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի։ Նրանց շարքում են նաև մեկ մանկահասակ երեխա ու հղի կին։ Երևանի բժշկական կենտրոններ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը դուրս են գրվել։ Անհետ կորած է համարվում 18 քաղաքացի։