«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Միասին օգնենք մեր Հայրենիքին

09/11/2020

Տեղի է ունեցել համաեվրոպական մեծ դրամահավաք Արցախի համար: 

Նիդեռլանդների ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴՍԸ օնլայն մարաթոնի ընթացքում հավաքվել է 412.387 եվրո հանգանակություն։

Նիդեռլանդներ-Բելգիայի համատեղ մեծ դրամահավաքն անցկացվել է «Միասին օգնենք մեր Հայրենիքին, միասին օգնենք ինքներս մեզ» խորագրով։

Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդեռլանդների մասնաճյուղի՝ ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴՍԻ երիտասարդ կամավորները, Նիդեռլանդների և Բելգիայի գործարարների աջակցությամբ, հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 208.800 եվրո: Երեքուկես ժամ տևողությամբ առցանց դրամահավաքի արդյունքում՝ Արցախի համար հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով, Նիդեռլանդների ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴՍԸ հավաքլ է ընդհանուր 412,387 եվրո հանգանակություն։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդեռլանդների ներկայացուցչությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում երեկոյի բոլոր բարերարներին՝ թե՛ անհատներին և թե՛ գործարարներին։

Միջոցառման շրջանակներում իրենց տեսաուղերձներն են հղել Նիդեռլանդներում և Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանները, եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Երեկոյին մասնակցել են հոլանդացի քաղաքական գործիչներ, նիդեռլանդահայ և բելգիահայ կազմակերպություններ, հայկական դպրոցներ, շնորհալի երաժիշտներ և արտիստներ։

Փոխանցում է 1Lurer.am-ը: