«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կարոտում եմ Հայաստանը. Մարկոս Պիզզելլի

17/06/2022

Շատ եմ սիրում և հարգում Հայաստանը: Հայաստանն ինձ համար շատ բան է արել: Իհարկե, կարոտում եմ Հայաստանը: Ափսոս, համավարակի պատճառով երկար ժամանակ չէի եկել Հայաստան, հիմա ավելի հաճախ կգամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզզելլին:

Նա հավելել է, որ հետևում է Հայաատանի հավաքականի խաղերին և ուրախ է, որ թիմում շատ նոր անուններ կան:

՛՛Վստահ եմ՝ հաջորդ տարի հավաքականն ավելի լավ կխաղա, քանի որ դեռ նոր է սկսում, մարզիչը ևս նոր է: Պետք է համբերատար լինենք, արդյունքները կլինեն: Այսօրվա խաղը հիանալի էր, կարոտել էի շատ: Ափսոս, արդեն մեծ մարդ եմ, այդքան էլ լավ չխաղացի՛՛,-նշել է Պիզզելլին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլային լեգենդների հանդիպումը, որն ավարտվել է Հայաստան-Վրաստան՝ 4:1 հաշվով: