Ընդունվում են Վարշավայում կայանալիք 18-րդ Արևելյան ձմեռային դպրոցի մասնակցության հայտեր. ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2021 թվականի փետրվարի 28-ից մարտի 14-ն ընդունվում են Վարշավայում կայանալիք 18-րդ Արևելյան ձմեռային դպրոցի մասնակցության հայտեր: Դպրոցը նախատեսված է հումանիտար գիտությունների վերջին կուրսի ուսանողների համար, որոնք 25 տարեկանից ցածր են (կամ բարձր՝ բացառիկ դեպքերում) և պատրաստում են իրենց բակալավրի կամ մագիստրոսի թեզերը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պատմության և ներկայի վերաբերյալ (պատմություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, սոցիոլոգիա, մշակութային ուսումնասիրություններ, ազգաբանություն, աշխարհագրություն, իրավունք, տնտեսագիտություն):
Թեկնածուներից ակնկալվում է լեհերենի իմացություն՝ դասախոսությունները հասկանալու համար:
Դպրոցի ուսումնական ծրագիրը ներառում է դասախոսություններ և սեմինարներ, որտեղ դպրոցի յուրաքանչյուր սովորողը հանդես կգա իր դիպլոմային աշխատանքների ոլորտին վերաբերող հոդվածով: Ուսումնական ծրագիրը ներառում է նաև այցելություն Վարշավայի հաստատություններ և մասնակցություն դպրոցի մշակութային ծրագրին:
Դպրոցի որակավորված սովորողների մնալու ծախսերը կհոգան (հյուրանոց, մասնակցություն դասախոսություններին, ինչպես նաև ուղեկցող միջոցառումներ), և նրանք կարող են դիմել ճանապարհածախսի համաֆինանսավորման համար (կիրառելի չէ Լեհաստանից և ԵՄ երկրներից թեկնածուների կամ Լեհաստանում և ԵՄ երկրներում սովորող անձանց դեպքում): Ճանապարհածախսի համաֆինանսավորման հայտերը պետք է կցվեն թեկնածուի ներկայացրած փաստաթղթերին:
Դպրոցին դիմելու համար wsl.studium@uw.edu.pl էլփոստին թեկնածուները պետք է ներկայացնեն՝
ա) լրացված հարցաթերթիկը, որը հասանելի է www.studium.uw.edu.pl կայքում,
բ) մոտիվացիոն նամակ` գիտական զեկույցի համար առաջարկվող թեմայով,
գ) կենսագրությունը՝ լուսանկարով,
դ) դիպլոմային աշխատանքների ղեկավարի աջակցման նամակը,
ե) լեհերենի իմացության հաստատում,
զ) թեկնածուի վերջին ուսումնական տարին հավաստող տեղեկանք դեկանատից,
է) դպրոցում գտնվելու ծախսերը հոգալու հայտադիմում:
Փաստաթղթերի ամբողջական փաթեթները պետք է ներկայացվեն մինչև 2021 թվականի հունվարի 15-ը: