«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստանիսլավ Զասն այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ տարածքներ, հանդիպել զինծառայողների հետ

22/09/2022

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքների շրջանակում սեպտեմբերի 22-ին այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ տարածքներ։

Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Նա նաև ուսումնասիրել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական ​​գործողություններին մասնակցած զինծառայողների հետ։
 
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ առաքելությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ Հայաստան է ժամանել սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն։

Առաքելությանը հանձնարարված է գնահատել ներկա իրավիճակը, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկներ մշակել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում առաջացած լարվածության թուլացման համար։