«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայոց ցեղասպանությունն ու Արցախի հիմնախնդիրն առանցքային հարցերից են. «Հայաստանի Հանրապետություն»

17/06/2021

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
«Արտաքին քաղաքականությունը պետության ինքնիշխանության առաջին ցուցիչներից է։ Վերջին շրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում եւ, մասնավորապես, Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակում կարեւոր են դառնում Հայաստանի արտաքին քաղաքական գծի վերաիմաստավորումն ու առավել ճկուն դիվանագիտության իրականացումը։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներկայացնում է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մոտեցումները արտաքին քաղաքականության ոլորտում։
Քաղաքական ուժերը հիմնականում ընդգծում եւ կարեւորում են Ռուսաստանի՝ որպես ռազմավարական դաշնակցի հետ ունեցած կապերը պահպանելու եւ խորացնելու անհրաժեշտությունը։ Հայաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրություններից եւ շահերից ելնելով՝ քաղաքական ուժերը կարեւորում են նաեւ հարաբերությունների զարգացումն ու խորացումը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, ԵՄ-ի, Վրաստանի, ասիական, արաբական աշխարհի մի շարք երկրների հետ։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման օրակարգը նույնպես խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է, ինչպես եւ արցախյան հիմնախնդրի արդարացի, այսինք՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված լուծումը»: