«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ բռնցքամարտիկները Սոֆիայի մրցաշարի առաջին օրը տարել են 2 հաղթանակ

23/02/2021

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի Ստրանջայի գավաթի 72-րդ խաղարկությունը, որին մասնակցում են 30 երկրների 220 մարզիկ-մարզուհի: Հայաստանից հանդես են գալիս 15 բռնցքամարտիկ և 2 բռնցքամարտուհի:

Մրցաշարը հաջող մեկնարկեցին մեր երկու ներկայացուցիչները: Տղամարդկանց մրցումներում 75 կգ քաշային Արման Դարչինյանը 3:2 հաշվով հաղթեց բրազիլացի Հեբերտ Սոուզային: Կանանց 69 կգ քաշային կարգում Անի Հովսեփյանը վստահ հաղթեց շվեդուհի Մառլենա Հեդեին՝ 5:0: 

Ավաղ, մեր 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը և 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը պարտություն կրեցին առաջին մրցամարտում և դուրս մնացին պայքարից:

Այսօր ռինգ կմտնեն Հայաստանի 10 մարզիկ-մարզուհի. 57կգ քաշ՝ Արթուր Ղազարյան, Ժորժիկ Մարության, 63կգ՝ Բենիկ  Հովհաննիսյան, Գուրգեն Մադոյան, Արմեն Մաշակարյան, 75կգ՝ Արման Դարչինյան, 81կգ՝ Գոռ Ներսիսյան, Համբարձում Հակոբյան, 91կգ՝ Նարեկ Մանասյան, 51կգ՝ Անուշ Գրիգորյան: