«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կարևոր է, որ Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տրվի և Ադրբեջանն ու Ռուսաստանն իրենց պարտականությունները կատարեն. Գերմանիայի ԱԳ նախարար

07/02/2023

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբըքն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը՝ շեշտելով, որ մարդասիրական բարդ կացություն է ստեղծվել Ղարաբաղում։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Գերմանիայի նախարարն ասել է. «Կարևոր է, որ Լաչինի միջանցքի շրջափակմանն անմիջապես վերջ տրվի և Ադրբեջանն ու Ռուսաստանն իրենց պարտականությունները կատարեն։ Մենք, իբրև ԵՄ, միջազգային դիտորդներ ենք ուղարկել»։

Նա հավելել է, որ որ ամենափոքր կայծն անգամ կարող է հրդեհի վերածվի։ Ըստ Գերմանիայի ԱԳ նախարարի, Գերմանիան ևս կմասնակցի այդ առաքելությանը. «Իբրև ԵՄ շատ հստակ ասում ենք՝ այնտեղ մեր  գործունեությունը չեզոք դիտորդական առաքելությունն է։ Սա շատ կարևոր է, որովհետև նաև Ադրբեջանի համար էլ պետք է շահավետ լինի։ Իսկ խաղաղությունը և կայունությունը միայն բանակցություններով կարելի է ստեղծել»։