«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանի տներից մեկում հրդեհ է բռնկվել

23/08/2022

Օգոստոսի 23-ին` ժամը 17։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծերենցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված տանը (200 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։03-ին, մարվել՝ 18։17-ին։

Մասամբ այրվել են տան երեք սենյակների (70 քմ) գույքը և կենցաղային իրեր: