«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սամվել Կարապետյանին առաջադրվել է ևս մեկ մեղադրանք. փաստաբանական խումբ

13/10/2025

Սամվել Կարապետյանին առաջադրվել է ևս մեկ մեղադրանք: Այս մասին ասված է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարության մեջ.

«Առանց կարճելու տնտեսական բնույթի մեղադրանքներով դրվագները, այսինքն, պարզապես անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները, քննչական մարմինն օրերս սահմանեց շարունակական ապօրինության նոր նշաձող. առաջադրեց տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք՝ առանց որևէ առնչության տվյալի, առանց որևէ նվազագույն իրավական և օրինական հիմքի:

Այս գործողություններն իրավական տրամաբանությունից դուրս են: Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է 2025թ. հունիսի 17-ին սոցիալական ցանցերում նրա նկատմամբ հաշվեհարդարի  հրապարակային խոստումով և իրավապահներին արված ցուցումներով:

Միաժամանակ, վստահաբար, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ երբ նույնիսկ պաշտպանության կողմը որևէ տվյալ չուներ կալանքի երկարաձգման միջնորդության վերաբերյալ, իշխանական լրատվամիջոցը, «հղում կատարելով իր աղբյուրներին», արդեն հրապարակել էր նման տվյալ:

Դատական նիստի օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն՝ դրա հայտնի լինելուն պես»: