«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել. Փաշինյան

13/06/2024

2018-ից ամենամեծ պրոբլեմը, որի հետ մենք առնչվել ենք ԼՂ խնդրի հետ կապված, հետեւյալն է եղել, որ 2018-ի ապրիլի դրությամբ մի իրդրություն ենք ունեցել, որ մենք անխուսափելիորեն պետք է գնանք զիջումների ճանապարհով, կամ պատերազմի ճանապարհով: Այս մասին հունիսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինձ այդ հարցը տվել եմ՝ լավ, էս զիջումն անենք, էն զիջումն անենք, որտե՞ղ է կանգնելու այդ զիջումների ընթացքը: Ես չեմ կարողացել պատասխանել այդ հարցին:

Բա հիմա ես այդ հարցի պատասխանն ունե՞մ: Այո, ունեմ, այդ հարցի պատասխանն է՝ Հայաստանի 29 743 քկմ-ն»,-ասաց նա՝ հավելելով, որ ճիշտը նա կլիներ, որ ինքը այն ժամանակ ընդուներ դա եւ գար դռնփակ ռեժիմով ասեր, որ պետք է համաձայնել, որ ԼՂ-ն լինի Ադրբեջանի կազմում որպես ինքնավարություն, այն տրամաբանությամբ, որ դա պետք է լինի ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական միավոր, համատեղ կառավարում պետք է լինի:

«Մեր զիջումների սահմանը պետք է լինի 29 743 քկմ-ն: Ես սա ասում եմ, բայց նաեւ ինքս իմ մեջ զուգահեռ ասում եմ, որ ոչ իմ լեզուն կպտտվեն էն ժամանակ տենց բան ասեի: Ես ինքս ինձ չէի կարողանում դրանում համոզել: Եվ դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է: Պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամենը պետք է վերցնի իր վրա: Ես այսօր դրա համար եմ դա անում: Եթե ես իմ վրա չվերցնեմ, ուրիշ ոչ մեկը չի վերցնի: Իմ պարտքն է, որ վերցնեմ»,-ասաց Փաշինյանը: