«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանում չեն կարող կրկնվել Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները․ Մեդվեդև

28/01/2022

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ Ռուսաստանում նախադրյալներ չկան 2022 թվականի հունվարի սկզբին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների կրկնության համար։

«Կարծում եմ, որ նման իրադարձությունների համար նախադրյալներ չունենք, առաջինը, որովհետև ընդհանուր առմամբ մեր երկրի քաղաքացիների մեծամասնությունը կիսում է իշխանության վարած կուրսը, և դա հաստատվում է նաև նրանով, որ մարդիկ կողմ են քվեարկել Սահմանադրությանը, ընտրություններում, օրենսդիր ընտրությունների ժամանակ»,- ասել է Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ տեղի ունեցածը «արտացոլվում է ընդհանուր տարածաշրջանային անվտանգության վրա»։