«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Մոլերից գողություն անող խումբը կրկին ակտիվացել է․ հարվածներ են հասցրել անվտանգության աշխատակցուհուն

05/04/2021

Երևանյան մոլերի հագուստի սրահներից գողություններ կատարող և ազատության մեջ մնացող հանցավոր խմբի անդամները կրկին ակտիվացել են և անցել գործի։ Կրկին նույն ձեռագրով՝ ազդանշանների ձայնը խլացնող սարքերի միջոցով մտնում են սրահներ, վերցնում մեծ քանակությամբ հագուստ և դուրս գալիս։ Հերթական դեպքն այս անգամ տեղի է ունեցել «Դալմա Գարդեն» մոլի Pull & Bear հագուստի սրահում։

Հանցավոր խմբի անդամներից երկուսը, որոնցից մեկը ինչպես մեզ հայտնել է Inditex խմբի (Zara, Massimo Dutti, Pull & Bear, Bershka, Stradivarius) անվտանգության աշխատակիցը, խմբի պարագլուխներից Գրիգոր Մարտիրոսյանն է, 2021 թվականի մարտի 27-ին մտել են Pull & Bear հագուստի սրահ և ցանկացել են ապրանք գողանալ։ Սակայն անվտանգության աշխատակցուհին ճանաչել է նրանց, վեճի է բռնվել նրանց հետ։ Մեզ հետ զրույցում աշխատակցուհին (ցանկացել է անանուն մնալ) ասել է նաև, որ իր հասցեին անպարկեշտ արտահայտություններ են թույլ տվել, բայց ի վերջո, խմբի անդամները չեն կարողացել հասնել իրենց ուզածին և հեռացել են սրահից։

Մի քանի օր անց՝ ապրիլի 1-ին, նույն մարդիկ կրկին եկել են Pull & Bear գողություն կատարելու և կրկին անվտանգության նույն աշխատակցուհին նկատել է նրանց և փորձել կանխել գողությունը։ Սակայն այս անգամ Գրիգոր Մարտիրոսյանը ավելի ագրեսիվ վարք է դրսևորել և բռնություն է կիրառել անվտանգության աշխատակցուհու նկատմամբ։ Նախ մոլի վերելակի մոտ արմունկով հարվածել է որովայնին, ապա սրահի ներսում ձեռքով հարվածել է դեմքին, ինչպես նաև հայհոյանքներ է հնչեցրել։ Այնուամենայնիվ, այս անգամ ևս նրանք ձեռնունայն են հեռացել, իսկ Գրիգոր Մարտիրոսյանը շարունակում է մնալ ազատության մեջ։ Վերը նկարագրվածը կարող եք տեսնել այս տեսանյութում, որը մեզ տրամադրել է Inditex-ի անվտանգության աշխատակիցը։
hetq.am