«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Օրենքի առաջ հավասար են բոլորը` անկախ նրանից քաղաքական կուսակցության ղեկավար են, գործարաններ ունեն, ներդրումներ բերում են, թե ոչ. Արարատ Միրզոյան

16/06/2020

Ավելի քան 2000 տարի առաջ Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսրին և ուրեմն, մենք էլ հետևելով աս բարձր օրինակին, զատենք տարբեր երևույյթներ իրարից: Շատ ծանր արարք է մեղսագրվում մի մարդու, ով խորհրդարանական կուսակցության ղեկավար է և շատ հեշտ է ընկնել ծուղակը և քաղաքականացնել իրավական գործընթացը. Աժ-ի նիստում նշեց ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ես առաջարկում եմ տարանջատել հարցի քաղաքական և իրավական կոնտեքստը: Շատ հեշտ է հանդես գալ Կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ վաղուց արդեն հարուցված են իրավական գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել այս կամ այն կերպ մասնակցությանն օրենքով արգելված արարքին: Որպեսզի հասկանանք, որն է որից հետո, պետք է պարզ հայացք նետել ժամանակագրությանը, ճշմարտությունը՝ ակնհայտ է»,- նշեց ԱԺ նախագահը:

Արարատ Միրզոյանը նշեց, որ շատ լավ է, որ տարբեր քաղաքական ուժեր կարողանում են Կառավարության հրաժարականը պահանջել՝ անկախ նրանից՝ հիմնավորում են իրենց տեսակետը, թե ոչ.

«Շնորհակալություն այն գործիչներին, ովքեր իրենց աշխատանքով և՛ աշխատատեղեր են ապահովվել, և՛ իրենք էլ հարստացել են, բայց դա չի նշանակում, որ կարելի է շանտաժ անել աշխատատեղերի փակմամբ, հնարավոր կամ անհնար ներդրումներով, հեղափոխությանը ցուցաբերած աջակցությամբ և ազատել ձեռքերը որևէ պատասխանատվությունից: Օրենքի առաջ պատասխանատու են բոլորը և սա նույնպես մեր քաղաքական հավատամքն է: Օրենքի առաջ հավասար են բոլորը՝ անկախ նրանից քաղաքական կուսակցության ղեկավար են, գործարաններ ունեն, ներդրումներ բերում են, թե ոչ: Որևէ մեկին իր տնտեսական գործունեությունը և քաղաքական կշիռը չի ազատում պատասխանատվությունից»:

Արարատ Միրզոյանը հույս հայտնեց, որ քննությունը կպարզի, որ Գ. Ծառուկյանը մեղավոր չէ իրեն մեղսագրվող արարքում և իրենք նրան հետ կողջունեն խորհրդարանում, իսկ, հակառակ դեպքում, ովքեր սխալ են գործել, պետք է օրենքով պատասխանատվություն կրեն, քանի որ դա իրենց քաղաքական հավատամքն է:

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am