«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիկոլ Փաշինյանը այցելել է մարզահամերգային համալիր՝ դիտելու բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մենամարտերը

30/05/2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստրերից երկուսի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր հետևում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի այսօր կայանալիք մենամարտերին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ավելի վաղ ընդունել էր Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլյովին, որն էլ հանդիպման վերջում նրան հրավիրել էր դիտելու բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի այսօր կայանալիք մենամարտերը։

Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Բազեյանն ուժերը չափեց Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուրոյի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց 3:2 հաշվով: