«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03/06/2026

Հայաստանը պետք է փրկեն նրա քաղաքացիները, ովքեր ընտրություններում կարող են ընտրություն կատարել հօգուտ իրենց երկրի՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանի քաղաքացիներն այժմ ունեն բոլոր հնարավորությունները ընտրություն կատարելու հօգուտ սեփական երկրի՝ հաշվի առնելով ազգային շահերը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի գործել ընդդեմ հայ ժողովրդի։

«Ամեն կերպ աջակցել է, օգնել, իսկ երբեմն էլ՝ ուղղակի փրկել։ Բայց խոսքը Հայաստանի քաղաքացիներինն է»,- հավելել է դիվանագետը։

https://tass.ru/politika/27628599