«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղազախստանը Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է անում

27/09/2020

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ սկսելու կոչ է անում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Ղազախստանի ԱԳՆ-ն:

«Ղազախստանի Հանրապետությունն իր խոր մտահոգությունն է հայտնում 2020-ի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայ-ադրբեջանական հակամարտության սրման կապակցությամբ: Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի  բարեկամ երկրներին ձեռնարկել բոլոր միջոցները իրավիճակը կայունացնելու, ուժի կիրառումից հրաժարվելու և բանակցություններ սկսելու համար: Մենք պատրաստ ենք աջակցել միջազգային կազմակերպությունների հարթակներում հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու հարցում», - ասված է հայտարարության մեջ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:

Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: