«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղազախստանում կրկին բողոքի ցույց են անցկացրել

28/01/2022

Հունվարյան բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված ղազախների հարազատները դուրս են եկել Շիմքենդի փողոցներ։ Նրանց հարազատներին ուղղված մեղադրանքները ստիպել են մարդկանց կրկին դուրս գալ հանրահավաքի։ Նրանք համաձայն չեն իրավապահների դիրքորոշման հետ: Այս մասին հայտնում է Orda-ն։

Հունվարյան ցույցերից հետո Ղազախստանում մի քանի հազար մարդ է բերման ենթարկվել, հարյուրավոր մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցվել ահաբեկչության և ծայրահեղականության մեղադրանքով։ Փողոց դուրս եկած մարդիկ իրենց հարազատներին հանցագործ չեն համարում, պահանջում են բաց թողնել։ Ոմանք պատմել են ձերբակալվածների հետ կատարվածի սեփական վարկածը։

«Իմ որդուն մեղադրում են ահաբեկիչ լինելու մեջ, որ ինքը մասնակցել է այս հանրահավաքներին, մեղադրվում է խմբակային հոդվածով, բայց ոչ ապացույցներ ունեն, ոչ փաստեր ձեռքի տակ։ Առանց պատճառի տարել են ու նստեցրել ճաղերի հետեւում։ Տղաս միայն տեսանկարահանել է հանրահավաքները: Նա բլոգեր է, իր սեփական բլոգն է վարում և դրանով գումար աշխատում, և ինձ դրանով կերակրում»,- պատմել է ակցիայի մասնակիցներից մեկը։

«Իմ որդուն մեղադրում են հինգ հոդվածներով, այդ թվում՝ [Ղազախստանի Քրեական օրենսգրքի] 255-րդ հոդվածով՝ «Ահաբեկչություն»։ Որդիս ասել է, որ քննիչն իր մոտ է եկել, ձեռքին թղթեր են եղել, որդիս միայն առաջին տողերն է հասցրել կարդալ, ասել է, որ կարդալը չի ​​ավարտել, բայց ստիպել են ստորագրել ամեն ինչ։ Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ է ստորագրել։ Ընդհանրապես, ոչ մի օրենքի ու կանոնի չեն հետևում»,- ասել է մեկ այլ կալանավորի մայրը։