«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն կիրականացնի ավելի քան 40 չվերթ՝ Ուկրաինային ռազմական օգնություն մատակարարելու համար

28/01/2022

ԱՄՆ-ն մոտ 45 չվերթ կիրականացնի Ուկրաինային 200 մլն դոլարի չափով լրացուցիչ նյութատեխնիկական օգնություն տրամադրելու համար, հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության աղբյուրին։
«Նշված օգնությունը ներառում է պաշտպանական միջոցներ՝ զինամթերք, հակատանկային զենքեր եւ այլ սպառազինություն»,- ասվում է զեկույցում։ 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ երկրին մահաբեր զենք մատակարարելու համար։
Հունվարի 25-ին Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Բորիսպիլի միջազգային օդանավակայան է ժամանել ԱՄՆ-ից Ուկրաինայի զինված ուժերին տրամադրվող տեխնիկական օգնության նոր խմբաքանակ։
Նրա խոսքով՝ օգնությունը բաղկացած է ժամանակակից պաշտպանական տեխնիկայից եւ զինամթերքից։ Հրապարակման մեջ նա շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերներին աջակցության եւ գործնական օգնության համար։