Բրյուսելում գնալով սրվում է ֆոն դեր Լայենի և Կալասի միջև մրցակցությունը․ El Pais
Եվրամիությունում (ԵՄ) գնալով սրվում է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հասցեին հնչող քննադատությունը։ Այս մասին հունիսի 17-ին գրում է իսպանական El Pais թերթը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակների իր աղբյուրներին։
Պարբերականը նշում է, որ որոշ դիվանագետներ Կալասի և ֆոն դեր Լայենի միջև առկա մրցակցությունը նմանեցնում են «Գահերի խաղին»։ Նրանք հավելում են, որ Բրյուսելում թեժ պայքար է բռնկվել ԵՄ արտաքին քաղաքական կուրսի տնօրինման համար։
«Այս պատերազմում ֆոն դեր Լայենի և Կայա Կալասի հակամարտությունն ավելի կոշտ բնույթ է ստացել», - ընդգծվում է հրապարակման մեջ։
https://www.diarioestrategia.cl/texto-diario/mostrar/5921423/kallas-muestra-cauta-sobre-acuerdo-paz-eeuu-e-iran-pide-aplicacion-sea-verificable