«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Փաստ». «Արծիվներն» ակտիվացել են. արտահերթ են պահանջում

11/02/2021

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հայտարարություն է տարածել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը: Դեռևս մինչև պատերազմը առաջինը Փաշինյանի դեմ հանրահավաքային պայքար սկսած Խաչիկ Ասրյանը պնդում է՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անպայման անցկացվելու են։

«Հայաստանում հետպատերազմյան ժամանակաշրջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն, իսկապես, միակ օրինական և սահմանադրական ճանապարհը կլինի՝ Հայաստանն ու Արցախը կործանման տանող հողատու Փաշինյան Նիկոլից և նրա լակոտակրատիայից ազատելու համար»,- ընդգծել է նա իր հայտարարության մեջ: Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով՝ Խաչիկ Ասրյանը նաև ակտիվ կուսակցաշինությամբ է զբաղված. նրա աջակիցները մարզերում կուսակցական գրասենյակներ են հիմնում»: