«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին հրաժարական է տվել գանձապետարանի և ֆինանսների նախարարը

02/12/2021

Թուրքական լիրայի արժեզրկման ու ընդհանուր դժգոհությունների ֆոնին հրաժարական է տվել երկրի գանձապետարանի և ֆինանսների նախարար Լութֆի Էլվանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Էլվանի հրաժարականը՝ նոր նախարար նշանակելով վերջինի տեղակալ Նուրեդդին Նեբաթիին:
Հրամանը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում: Էլվանը Թուրքիայի ֆինանսների նախարար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին` նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի փոխարեն։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ արդեն նախկին նախարարն Էրդողանի որդեգրած ցածր տոկոսադրույքների քաղաքականությանը բավարար չափով աջակցոթւթյուն չի ցուցաբերել: Ի հակառակ սրան՝ նորանշանակ նախարար Նեբաթին հրապարակավ աջակցություն է հայտնել տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությանը՝ սոցցանցում կատարած գրառմամբ շեշտելով, որ վճռական են այդ հարցում:
https://www.ermenihaber.am/