«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս ներկայացումը հերթական անգամ խաղալու համար «թշնամիները» կարող են կրկին համատեղ սկսել նոր ահաբեկչական պատերազմ

26/10/2021

Հայ-ռուսական զորքերի միավորված խմբավորման մարտավարական զորավարժությունները ցույց են տալիս, որ հայ-ռուսական ռազմական դաշինքը կա և շարունակում է ամրապնդվել։ «Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բացի Ադրբեջանից և Թուրքիայից այլ հակառակորդներ չունեն», «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը։

Ըստ Խրամչիխինի՝ սիրիական եռյակի երկու ուժերը՝ Ռուսաստանը և Իրանը, իրականում Թուրքիայի հակառակորդներն են, հատկապես՝ կապված Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդեպ նրա վերաբերմունքի հետ: Բայց, միևնույն ժամանակ, ելնելով սիրիական խնդրից, էներգետիկ խնդիրներից և ընդհանրապես աշխարհաքաղաքական գործընթացներից, Մոսկվան պետք է լավ հարաբերություններ պահպանի Անկարայի հետ, ասել է նա։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը, ըստ նրա, չի ցանկանում թույլատրել թուրքական զորքերի ներկայությունը Ադրբեջանում, բայց չի կարող դա անել։

Ռուսական և հայկական ռուսանպաստ մեդիա-փորձագիտական դաշտում հերթական ալիքն է բարձրացել, ըստ որի՝ Թուրքիան Ռուսաստանի եւ Հայաստանի թշնամին է։

«Ռուս-հայկական միության» մասին պնդումները հայկական պետության վերացման նախագծերի նախապատրաստություն են. հայկական մամուլում արդեն շրջանառվում են «ներքին արտահոսքեր» առ այն, որ մինչև 2024 թվականը ստեղծվելու է Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետություն, որի նախագահը կլինի Պուտինը։ Ռուսաստանը մտադիր է Հայաստանն անեքսիայի ենթարկել «ընդհանուր թշնամու հիմքով»։ Թուրքիան միշտ պատրաստ է խաղալ «չար ոստիկանի» դերը։ Այս ներկայացումը հերթական անգամ խաղալու համար «թշնամիները» կարող են կրկին համատեղ սկսել նոր ահաբեկչական պատերազմ: