«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԸ ԵՎ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ. Աշոտ Ներսիսյան Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար

23/07/2020

Հայաստանի ներքին կյանքը բոլոր առումներով գրանցում է եռուն մի ժամանակահատված: Դա վերաբերում է նաև դպրոցական դասագրքերի նախագծերին, որոնք, մասնավորապես Հայոց պատմություն առարկայի պահով ( և ոչ միայն) ոչ թե սրբագրման, այլ լրիվ վերափոխման կարիք ունեն: Բայց մենք այսօր ցանկանում ենք անդրադառնալ միայն մի խնդրի՝ հայոց եկեղեցու պատմության խնդրին, որը, հայտնի է, որ որպես առանձին առարկա, ըստ նոր ծրագրերի չի դասավանդվելու և մատուցվելու է հայոց պատմության դասաժամերի շրջանակներում: Սա լուրջ տարաձայնությունների տեղիք է տվել և այն աստիճանի, որ հարցը դարձել է քաղաքական: Ոմանք այն համարում են դրսի ուժերի պարտադրանք, սորոսական և այլ նպատակների արդյունք, իշխող թիմի՝ եկեղեցու նկատմամբ ժխտողական վերաբերմունքի արդյունք և այլն: Մենք չենք ուզում քննարկել դրանց ճիշտ կամ սխալ լինելը: Անշուշտ, անհնար է այս ամենում ճշմարտությունն առհասարակ բացառել: Բայց մենք ցանկանում ենք անդրադառնալ մի խնդրի՝ դեմ չլինելով ամենևին եկեղեցու պատմության դասավանդմանը, չծայրահեղացնենք նրա դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում, ինչպես, որ անում ենք հաճախ աշխարհիկ իշխանությունների պարագայում, այլ այն գնահատել ճիշտ և անկողմնակալ, որը բխում է, նախ և առաջ, հենց իր՝ հայոց եկեղեցու շահերից: Անժխտելի է այն դերը, որն ունեցել է եկեղեցին պետականության բացակայության պայմաններում, բայց նաև անժխտելի է այն, որ եկեղեցին շատ հաճախ նպաստել է մեր պետականության թուլացմանը, որն անձամբ մեզ համար ամենավեհ արժեքն է, և որին ստորոդասելը եկեղեցուն նշանակում է ժողովրդին վերածել հոտի, նրան սնուցել միայն հավատի և բարոյականության նորմերով: Ասվածի հետնախորքի վրա բավական խոսուն է հայոց Արշակունյաց մեծ արքա Պապի կերպարը, մի անձնավորության, որի անունը վերջերս հաճախ է շահարկվում երկու առումով՝ ա. մատուցվում է որպես ինքնուրույն քաղաքականության հայեցակարգ կրող և վարող անձ, որը բնականաբար ճիշտ է և եկեղեցուն հանիրավի հակադրվող անձ՝ կրկնելով մասնավորապես Փավստոս Բուզանդի սխալ տեսակետները, որը, լինելով եկեղեցական, ամենածայրահեղ մեղադրանքներով է հանդես եկել Պապի դեմ, քանի որ վերջինս Ներսես Մեծի մահից հետո թուլացրեց եկեղեցուն ՝ հանուն կենտրոնաձիգ պետության, որը մեր օրերում փորձում են օգտագործել եկեղեցու հանդեպ ժխտողական քաղաքականության որդեգիրները և նաև եկեղեցապաշտպան անձինք և հոգևորականները, այն դեպքում, երբ դրանից ոչ մեր ժողովուրդն է շահում, ոչ պետությունը և ոչ էլ եկեղեցին: Պատմական ճշմարտություն՝ բոլոր առումներով, ահա թե որը պետք է լինի մեր ուղեգիծը և ոչ թե արհեստածին պատճառաբանություններով այս կամ այն ծրագրի հիմնավորման փորձը, որը վաղ թե ուշ ձախողման է դատապարտվելու: Խնդիրն այն աստիճանի տխուր է, որ նույնիսկ մեր հայտնի հոգևորականներից մեկը հեռուստաեթերներից մեկում շեշտեց՝ կարծես Պապի օրինակով ոգեշնչվողների ջգրու, թե նրա մասին պատկերացումը տվել են պատմիչները: Հասկանալի է` նա բացասական կերպար լինելու հանգամանքն էր հաստատում: Եվ սա այն դեպքում, երբ Պապը հենց ինքն է հանդիսանում մեր եկեղեցու անկախության սկզբնավորողը, և եկեղեցական հսկայական կալվածքների կրճատման և նախարարական տների թուլացման նրա պայքարը իրականացվել է մեկ գլխավոր նպատակով՝ Արշակունյաց պետականության ամրապնդման: Նրա գործունեությունը նկարագրելը մեր նպատակի մեջ չի մտնում: Սոսկ մատնաշենք, թե ինչ է արել այս երիտասարդ արքան իր գործունեության կարճատև ժամանակահատվածում (470—474թթ.):

Ներսես Մեծ կաթողիկոսի՝ թոքերում ուռուցքի պայթելու հետևանքով մահանալուց հետո, որը զուգադիպեց Պապի մոտ ճաշկերույթին, 373թ., նա հօգուտ արքունիքի է գրավել եկեղեցու 7 բաժին հողից 5 - ը, այսինքն՝ պետականացրել է դրանք, վերացրել է տասանորդը: Եկեղեցուց գանձած հողերը շնորհել մանր ազնվականներին, որոնք ծառայում էին բանակում:

Հազարավոր կույսերի հանելով կուսանոցներից՝ հրահանգել է նրանց ամուսնանալ, նպաստելով ազգի վերարտադրմանը:

Երեցների և սարկավագների եղբայրներին և որդիներին, անկելանոցներում պատսպարված բազում անձանց պարտադրել է ծառայել բանակում` նպաստելով նրա ուժեղացմանը:

Եկեղեցական բարձրաստիճան անձանց իրավունքները քաղաքական առումով սահմանափակել է:

Ներսեսի մահից հետո կաթողիկոս է նշանակել Հուսիկ –Շահակին, որն Աղբիանոսի հեթանոսական տոհմից էր: Նրան չի ուղարկել ձեռնադրվելու Կեսարիայի մետրոպոլիտի կողմից, որի հետևանքով Հայոց եկեղեցին խզել է իր հարաբերությունները հունական եկեղեցու հետ և դարձել լիովին անկախ և այդպիսին է մինչ օրս:

Պապի արտաքին քաղաքականության մասին չենք ուզում մանրամասնել, որովհետև այսօրվա մեր հետապնդած խնդրից դուրս է: Միայն ավելացնենք, որ նրա պետականամետ և պետականաստեղծ գործելակերպն արտահայտվում է նաև արտաքին ճկուն քաղաքականության մեջ, որի արդյունքում գրեթե վերականգնվեց Մեծ Հայքի թագավորության տարածքային ամբողջականությունը, քանի որ նրան միացրեց Արցախը, Փայտակարանը, Պարսկահայքը, Կորճայքը, Աղճնիքը, Ծոփքը: Այս ամենից հետո հարց է առաջանում՝ որն է Պապի մեղքը, որ նրան քննադատում են շատ հոգևորականներ և հակաիշխանականներ: Այն, որ թուլացրե°ց եկեղեցուն: Բայց մի°թե այսօրվա եկեղեցին կարող է դեմ լինել կամ դեմ է մեր պետականության հզորացմանը: Որ նպաստեց մեր ազգի վերարտադրությա°նը, բայց եթե ազգը վերանա, կազմալուծվի և քանդվի՝ ու°մ է պետք եկեղեցին: Որ հզորացրե°ց հայոց բանակը, նաև` ի վնաս եկեղեցու: Բայց այսօր մեր եկեղեցին մի°թե կուզենա թույլ բանակ, պետականազուրկ ազգ՝ նախկինի նման հետամուտ լինելով միայն հավատի և բարոյականության խնդիրներին, երբ մենք այլ տերությունների էինք մաս կազմում: Բնավ, նման մտածողության նշույլ անգամ չենք ուզում ունենալ: Պապի նման քաղաքականությունը, ցավոք, իր դեմ տրամադրեց ոչ միայն Հռոմին, այլև հայ նախարարների, որոնց մեջ պետք է փնտրել նաև այն անձանց, որոնք, թաքուն տրվելով Հռոմի դավերին, նպաստեցին Հայոց երեիտասարդ մեծ արքայի (նրան մեծ է կոչում և Փավստոսը, որը թողած մատնանշվում է միայն նրա այն խոսքերը, որոնք հեքիաթապատում զրույցներ են) ողբերգական սպանությանը, որի մասին կարդալիս լցվում ես խորունկ դառնությամբ և անամոքելի ցավով: Անդրադառնալով այս ամենին` մենք ամենևին նպատակ չունենք այն տպավորությունն ստեղծելու, թե ներկայիս վերոնշյալ պրոցեսների ընթացքում կողմ չենք եկեղեցու պատմության դասավանդմանը: Պարզապես, պետք չէ հանուն նպատակների իրականացման աղարտել մեր պատմությունը, շահարկել սուբյեկտիվ պատճառներով գրված փաստերը` առանց խորանալու պատմական դեպքերի ծալքերի մեջ ստվերել մեր մեծերին, որոնց մեջ ցավոք այնքա˜ն քիչ են Պապի նման մեծությունները: Փոխանակ քաղենք մեծ արքայից ուսանելի դասերը, ճղճիմ վեճերով փորձում ենք արժեզրկել նրան: Եկենք ամեն ինչի հիմքում դնենք ճշմարտությունը, հակառակ դեպքում ավելի ու ավելի կմոտենանք անդունդին: