«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել. ՌԴ ՊՆ

26/03/2022

Ադրբեջանական բանակը մտել է Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է РИА Новости-ին։

«Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի տարածք և ստեղծել դիտակետ»,- նշել են նախարարությունից։

Բացի այդ, ադրբեջանական զինուժը Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերով չորս հարված է հասցրել Փառուխ բնակավայրի տարածքում գտնվող ԼՂՀ ստորաբաժանումներին։

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ ներկայումս ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերը իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար։

«Ադրբեջանական կողմին՝ զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել»,- հավելել են նրանք։