«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չհուսադրող ու վտանգավոր վիճակագրություն ունենք մեր Երկրում․ Արմեն Մուրադյան

26/10/2021

Չհուսադրող ու վտանգավոր վիճակագրություն ունենք մեր Երկրում։ Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տվյալներն են 18,115 հիվանդության նոր դեպք և 403 մահվան դեպք՝ 1 միլիոն բնակչի հաշվով․․․Այս մասին գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ սևեռեք ձեր ուշադրությունն այն փաստի վրա, որ պատվաստումներն արդյունավետ են ինչպես հիվանդության կանխարգելման, այնպես էլ մահացության կտրուկ նվազեցման գործում:

Ասածս փորձեմ հիմնավորել՝ Covid 19 -ի հիվանդացության և մահացության ցուցանիշների համեմատությամբ ԵՄ առավել շատ և քիչ պատվաստված երկրների վիճակագրությունը հիմք ընդունելով։

Եվ այսպես, 2021թ.-ի հոկտեմբերի 25-ի դրությամբ ԵՄ-ում իրականացվել է շուրջ 581.8 միլիոն պատվաստում՝ չափահաս բնակչության շուրջ 80.0%-ը ստացել է առաջին, իսկ 74.6%-ը երկրորդ դեղաչափը:

Ամբողջությամբ պատվաստված բնակչության տեսակարար կշռով առաջատար են
• Պորտուգալիան՝ 91.2%,
• Իրլանդիան՝ 92.0%,
• Դանիան՝ 88.0%,
• Նորվեգիան՝ 86.8%,
• Իսպանիան՝ 83.8%,
• Ֆրանսիան՝ 80.2% և այլն:
Առավել քիչ պատվաստված բնակչություն ունեցող երկրներից են
• Բուլղարիան՝ 24.2%,
• Ռումինիան՝ 35.6%,
• Լատվիան՝ 56.3% ,
• Սլովակիան՝ 52.6% ,
• Խորվաթիան՝ 52%:
Ներկայացնում եմ, ԵՄ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի կայքում առկա տվյալների վերլուծությունը, (https://www.ecdc.europa.eu/…/data-daily-new-cases-covid…), սույն թվականի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում, 1 միլիոն բնակչի հաշվով Կովիդ-19 նոր դեպքերի և մահվան դեպքերի թվային պատկերը։ Եվ այսպես,
• Պորտուգալիա նոր 4429դեպ, մահ՝38,
• Իռլանդիա՝ 15915 նոր դեպք, մահ՝ 56,
• Դանիա՝ 5228 նոր դեպք, մահ՝20,
• Նորվեգիա՝ 7496 նոր դեպք, մահէ 15,
• Իսպանիա՝ 2881 նոր դեպք, մահ՝56,
• Ֆրանսիա՝ 5329 նոր դեպք, մահ՝ 45:
Իսկ առավել քիչ պատվաստված բնակչությամբ աչքի ընկնող երկրներում 1 միլիոն բնակչի հաշվով արձանագրվել են դեպքերի և մահերի հետևյալ ցուցանիշները․
• Բուլղարիա՝ 16250 նոր դեպք և 612 մահ,
• Ռումինիա՝ 23303 նոր դեպք և 514 մահ,
• Լատվիա՝ 30741 նոր դեպք և 233 մահ,
• Սլովակիա՝ 12431նոր դեպք և 60 մահ,
• Խորվաթիա՝ 17187նոր դեպք և 168 մահ»,-գրել է նա: