«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ Կառավարության պահանջը և կոչ արել Թուրքիային զերծ մնալ քաղաքացիական բնակչության իրավունքները խախտելուց

06/10/2020

Քիչ առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ Կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառեց։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք, որ որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ անում ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։