Կիրակի, Հոկտեմբերի 25, 2020 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Գլխավոր  «Ես երկար եմ մտածել՝ պատասխանե՞լ Ռոբերտ Քոչարյանին, թե՞՝ ոչ». Արայիկ Հարությունյան

«Ես երկար եմ մտածել՝ պատասխանե՞լ Ռոբերտ Քոչարյանին, թե՞՝ ոչ». Արայիկ Հարությունյան

22/09/2020 80

«Ես երկար եմ մտածել՝ պատասխանե՞լ Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, թե՞՝ ոչ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Քոչարյանի այն հայտարարությունը, թե ինքը ենթարկվում է պաշտոնական Երևանին:

«Նախ ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա, երբ Արցախը կդառնա Հայաստանի մաս, դա բոլորիս երազանքն է, բայց դրան հասնելու համար շատ երկար ճանապարհ դեռ կա, իսկ մեր գործընկերային, արժանապատիվ հարաբերությունները թող ոչ մեկը կասկածի տակ չդնի և այս հարաբերությունները նպաստում են Արցախի և ՀՀ անվտանգային համակարգի, սոցիալ- տնտեսական զարգացմանը»,- ասել է Արցախի նախագահը՝ ընդգցելով, որ երևի, ենթակա ասելով՝ Քոչարյանը նկատի է ունեցել այն փաստը, որ Հարությունյանն իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում ավելի շատ է հանդիպել ՀՀ վարչապետի հետ, քան Արցախի ցանկացած նախագահ Հայաստանի Հանրապետության ցանկացած նախագահի հետ իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում: