«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀ ԱԳ նախարարը Մարտունու քաղաքապետին է հանձնել Մարտունի և Գլենդեյլ քաղաքների բարեկամության համաձայնագիրը

04/10/2022

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղիյանին։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայննության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում Դավիթ Բաբայանը Ազնավուր Սաղիյանին է փոխանցել  Մարտունի և Գլենդեյլ (ԱՄՆ) քաղաքների միջև քույր քաղաքային հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

Համաձայնագիրը ստորագրվել էր սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի և Գլենդեյլի քաղաքապետ Արդաշես Քասախյանի կողմից նախարար Բաբայանի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում։

Համաձայնագրով նախատեսված է երկու քաղաքների միջև համագործակցություն սոցիալական, կրթական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև փոխանակման ծրագրերի իրականացում։