Բայրամովը կրկին պահանջներ է հնչեցրել ՀՀ հասցեին
08/07/2024
Առջևում շատ նպատակներ ունենք։ Մեր երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների վերացումը առաջնահերթ խնդիր է։Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին. «Հանրությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։ Խաղաղության պայմանագրի բանակցություններում բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է։ Դժբախտաբար, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները մնում են Հայաստանի սահմանադրության մեջ։ Այս գործոնը պետք է վերացվի, որպեսզի լիովին խաղաղության հասնենք»։