«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երուսաղեմում շարունակվում են բախումներն Իսրայելի ոստիկանության և պաղեստինցիների միջև

11/05/2021

Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնել է Իսրայելի ԶՈւ մամուլի ծառայությունը Twitter-ի էջում։
Նշվում է, որ հարվածները հասցվել են ի պատասխան Գազայի հատվածի հրթիռակոծության: Զինված ուժերի տվյալներով ՝ Գազայից Իսրայելի տարածքին հարվածել են 4 հրթիռներ, ինչպես նաև այլ պայթուցիկներ:​«Իզվեստիա» թերթի տվյալներով էլ՝ Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 9-ին հարված է հասցրել Գազայի հատվածի հարավային մասում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական դիրքերին՝ ի պատասխան իրենց տարածքի հրթիռակոծման:
Նույն օրը երեկոյան Իսրայելի ուղղությամբ երկու հրթիռ էր արձակվել Գազայի հատվածից, որոնցից մեկը խոցվել էր «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։