«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդկաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 288 մարդ

03/06/2023

Հնդկաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքները, հայտնում է Hindustan Times-ը։ Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Բալասոր քաղաքի մոտակայքում։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ մահացել է 288 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 850-ը։ 
 
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության 60 մեքենա, մոտակա քաղաքներից բուժաշխատողներ, աղետների օգնության ազգային ուժերի հարյուրից ավելի անդամներ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Աղետի պատճառը, ըստ պետական երկաթուղային ընկերության, մարդատար գնացքի մի քանի վագոնների դուրս գալն է եղել ռելսերից։ Դրանք բախվել են հարեւան գծերի վրա գտնվող բեռնատար գնացքին։

Նշենք, որ սա երկրի ամենամահացու երկաթուղային վթարն է վերջին 20 տարվա ընթացքում։ Հնդկաստանում հայտարարվել է սգո օր:

Տեսանյութը այստեղ