«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան նախատեսում է «ազգային կործանիչը» համալրել տեղական ընկերությունների արտադրանքով

10/05/2021


Թուրքիայում ցանկանում են ավիաշինական արդյունաբերության (TAI) կողմից բրիտանական աջակցությամբ արտադրվելիք TF-X  (Turkish Fighter X) կործանիչը համալրել տեղական ընկերությունների արտադրանքով: Մասնավորապես պայմանագիր է կնքվել «ASELSAN» տեղական ռազմաարդյունաբերկան ընկերության հետ, ըստ որի՝ ընկերությունը կործանիչի համար կարտադրի ռադար, ՌԷՊ միջոցներ և էլեկտրաօպտիկական համակարգեր, ինչպես նաև փոքրածավալ ռումբեր, կառավարվող լազերային ռումբեր։
Նշենք, որ ավելի վաղ էլ Թուրքիայի ավիաշինական արդյունաբերության և տեղական «Havelsan» ռազմարդյունաբերական ընկերության միջև համագործակցության պայմանագիր էր կնքվել, որով նախատեսվում է գործակցել վարժասարքերի, թեստավորման վիրտուալ միջավայրի, ծրագրային ապահովման մշակման և կիբերանվտանգության ոլորտներում:
Կործանիչի առաջին թռիչքը նախատեսվում է 2025-ին։
Աղբյուր՝ ermenihaber