«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներով

15/02/2021

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և նահանգի մի շարք գործարարների։

Հյուրերը հետաքրքվեցին Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով։

Դեսպան Թումանյանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրի վիճակը և տնտեսության առանձնահատկությունները։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերին կազմակերպել Հյուսիային Խորասան նահանգի առևտրի պալատի և գործարար շրջանակների ներկայացուցիչների այցը Հայաստան: