«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանը պատրաստ է դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց․ հարց Փաշինյանին

28/04/2025

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք: Այսօր Տալլինում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով էստոնացի լրագրողի հարցին, թե Հայաստանը պատրաստ է միանգամայն դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց:

«Մենք ուզում ենք ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ, մենք ուզում ենք մեր հարաբերությունները կարգավորել մեր տարածաշրջանի երկրների հետ: Մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ: Այսօր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն կա, մենք շնորհակալ ենք Եվրամիությանը դրա համար: Մենք վիզաների ազատականացման գործընթաց ենք սկսել: Առհասարակ մենք որդեգրել ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: