«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քաղաքապետարանից ձերբակալված պաշտոնյաները կալանավորվել են

06/02/2025

Երեկ ձերբակալված 8 անձանցից չորսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն են բավարարվել են։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից։

Կալանավորված 4 անձանցից 2-ը քաղաքապետարանի պաշտոնյաներն են: 

Մեղադրյալներն անցնում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կոռուպցիոն բնույթի քեական գործի շրջանակում։

ՀԻշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։