«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քոչարյանն արհամարհական ժեստով ինձ պատասխանեց՝ գնա մեղավորին գտի, ես ինչով եմ մեղավոր. ինչ միջադեպ է իրականում տեղի ունեցել Եռաբլուրում

11/05/2021

Մայիսի 9-ին Եռաբլուրում զոհված կամավոր Սուրեն Բաբայանի մոր՝ Գալինա Բաբայանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ։ Այս միջադեպը տեսանկարահանել ու հրապարակել էր լրագրող Նանե Արզումանյանը։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում Գալինա Բաբայանը նշեց, որ Քոչարյանին մոտեցել էր, հարց ուղղելու համար։ «Մի կին բարձր գորգոռում էր, ասեցի վայ, էս ինչ ա եղել, էլի մարդ է վատացել, ասեցին չէ, ոնց որ Քոչարյանն ա իջնում, թույլ չեն տալիս, որ ամուսնու գերեզմանին մոտենա, ասի վայ, որ ինքն ա, սպասի ես երկու հարց ունեմ իրեն տալու։ Ես առաջացա, որ ինքը իրենից դավոլնի, ձեռքը գրպանը տենց իջնում էր, ես կանգնեցի, ասեցի ուր եք գնում, բան բարեկամից եմ եկել այցելելու, թող ասեր բոլոր հերոսներին եմ եկել այցելելու։ Ես ընդամենը ուզեցի հարցնել, թե ինչու մեր տղերքին տարաք գցեցիք շրջափակման մեջ։ Ինքը արհամարհական ժեստով ինձ պատասխանեց՝ գնա մեղավորին գտի, ես ինչով եմ մեղավոր։ Հարցրեցի բա ինչի՞ եք դուք եկել եռաբլուր, ասեց իմ բարեկամի համար եմ եկել, ասեցի ուրեմն չմտնեք Եռաբլուր։ Որ կանգներ նորմալ խոսեր, նման միջադեպ չէր լինի։ Ես ոչ մեկին էլ չեմ պաշտպանում, միգուցե ես Նիկոլին էլ տեսնեի, նույն հարցը տայի։ Բայց Նիկոլը իրեն էդպես չէր պահի, արհամարհական տոնով չէր ասի ու իմ կողքից գնար, ինքը կմոտիկանար կխոսեր, ինձ կցավակցեր, հանգիստ կզրուցեինք։ Բայց Քոչարյանը որ արհամարհելով առաջ գնաց, իմ մեջի վիշտը ավելի բորբոքվեց, դրա համար կռվեցի իր հետ։ Ես վատ բան չեմ արել, ես իրոք Կյաժիս մայրն եմ, որ ինձ փողով ծախված ա ասում, մի օր իմ փոխարեն չի կարող ապրել, էս 6 ամիս իմ կյանքը կանգ ա առել։ Ես ուղղակի պատասխան եմ ուզում, էդ ոնց եղավ էդքան տղայի մի ժամվա մեջ լցրեցին Կոռնիձոր ու բոլորին կոտորեցին»։

Նա նշեց, որ որդին զոհվել է նոյեմբերի 6-ին. «Խաբել ասել են եկեք մի ժամվա սանրելու գործ կա, սանրենք, ամեն մեկս գնանք տներով, տղերքին ուրախ-ուրախ մարդիկ լցրել են սնայպերի տակ։ Հենց կոնկրետ Կյաժին սնայպերն է խփել։ Աղդամի 7-րդ ու 8-րդ վաշտերի տղերքն են եղել»։

Հարցին՝ Նանե Արզումանյանին ճանաչե՞լ է նախկինում, որևէ կապ ունեցել են՝ հերոսի մայրը պատասխանեց. «Չէ, ես բացարձակ չեմ էլ ճանաչում, առաջին անգամն է, որ իր հետ որևէ շփում եմ ունեցել, իրեն բացարձակ չեմ ճանաչում»։