«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լեհաստանի ԱԳՆ պատվիրակությունն այցելել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

07/07/2022

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Գառնի» և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում։

 Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայությունից։

 

«Մեծամոր» արգելոց-թանգարանում հյուրերը ծանոթացել են՝ հնագիտական եզակի ցուցադրությանը, հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի աշխատանքներին և արդյունքներին։ Քննարկվել են հայ-լեհական մշակութային և գիտական համագործակցությանն առնչվող հարցեր։

 

Պատվիրակությանը ուղեկցել են՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը, տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը, գիտնական-քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը, Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը: