«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիացի բժիշկները Հայաստանում են

15/06/2020

<p>Ֆրանսիայից մի խումբ բժիշկներ հատուկ չվերթով ժամանել են Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցույց տալու ՀՀ առողջապահական համակարգին: &laquo;Արմենպրես&raquo;-ի հաղորդմամբ, այս մասին &laquo;Ֆեյսբուք&raquo; սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Սփկուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Նշվում է, որ նրանք վաղ առավոտից լինելու են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում: &laquo;Սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ մեր գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ: Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկների մեծ մասն առաջին անգամ են Հայաստանում, և վստահ են՝ ներդնելու են իրենց ողջ փորձն ու գիտելիքները մարդկային կյանքեր փրկելու պատասխանատու առաքելության մեջ&raquo;,- ասված է հաղորդագրության մեջ: Ֆրանսիայի պրոֆեսիոնալ բուժաշխատողներն առաջիկա օրերին գործունեություն կծավալեն &laquo;Սուրբ Գրիգոր Լուսավորիչ&raquo; բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և &laquo;Սուրբ Աստվածամայր&raquo; ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում: Օրերս կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին հայտնել են Լիտվան, Վրաստանը, Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը։</p> <p>&nbsp;</p> <p>&nbsp;</p> <p>Նյութը`&nbsp;Armenpress&nbsp;</p>