Աբխազիայի երկաթուղին սահմանափակ տնտեսական ազդեցություն ունի Վրաստանի համար
Վրաստանի «Տրանսպորտային միջանցքների հետազոտման կենտրոնի» կայքում հրապարակվել է հոդված, որտեղ անդրադարձ է կատարվում Աբխազիայի երկաթուղու տարանցիկ փոխադրումների տեսականորեն հնարավոր բացման տնտեսական ազդեցությանը։ Հոդվածում նշվել է, որ եթե մի կողմ դնել Վրաստան-Ռուսաստան քաղաքական հակամարտությունը, ապա Աբխազիայի երկաթուղով տարանցիկ փոխադրումների հնարավոր բացումը հիմնականում վնաս կհասցնի հենց Աբխազիայի տնտեսությանը․ «Վրաստանի համար այդ բացումը էական ազդեցություն չունի, քանի որ հնարավոր բեռնահոսքերը փոքր են, իսկ Հայաստանի բեռները արդեն անցնում են Վրաստանի նավահանգիստներով ու ճանապարհներով»։
Հայաստանի համար Աբխազիայի երկաթուղու բացումը կարող է կարևոր լինել միայն փոխադրումների երթուղիները դիվերսիֆիկացնելու և տրանսպորտային մեկուսացումից դուրս գալու տեսանկյունից, սակայն Սյունիքի մարզով անցնող ճանապարհի բացման հավանականությունը զգալիորեն նվազեցնում է դրա անհրաժեշտությունը․ այսպիսով, երկաթուղին շարունակում է մնալ երկրորդական ուղի, որի բեռնահոսքերը Վրաստանի տնտեսության վրա էական ազդեցություն չեն ունենա։