«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանն օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ նոր մեղադրանք է ներկայացրել

01/10/2024

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ գործով «բազմաթիվ տուժողներ կան»:

Արցախի նախկին ղեկավարներին լուրջ մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ «պատմամշակութային հուշարձանների ոչնչացում»:
Դատախազի խոսքով` գործը դատարան կուղարկվի այն բանից հետո, երբ մեղադրյալները ծանոթանան նյութերին։

Քյամրան Ալիևը հայտարարել է, որ «բոլոր իրավունքները երաշխավորված են, նրանցից յուրաքանչյուրը մի քանի փաստաբան և գործի նյութերին ծանոթանալու իրավունք ունի»:

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։