«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՊԿ-ն արձագանքել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելուն.

16/05/2022

«ՆԱՏՕ-ի ընդլայնումը Ֆինլանդիայի և Շվեդիայի միջոցով կհանգեցնի լարվածության աճին Եվրոպայում»: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Ցավոք, եթե նախկինում խոսում էինք Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ռազմականացման մասին, ապա այժմ դա կվերաբերի նաև Հյուսիսային Եվրոպային։ Ուստի դժվար է ասել, թե ինչպես կավարտվի այս ամենը, բայց մի բան պարզ է, որ ՆԱՏՕ-ի բլոկի այդ քայլերը կհանգեցնեն Եվրոպայում լարվածության աճի»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։