«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ կապիտանն այսօր մաշկի փոխպատվաստման կենթարկվի

14/02/2023

Գեղարքունի մարզի Ազատ գյուղի  զորամասի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի  գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանն այսօր մաշկի փոխպատվաստման կենթարկվի։ Այս մասին Infoport.am-ի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

Բաբայանի խոսքով՝ կատարվելու է դեմքի և դաստակների մաշկի փոխպատվաստում։

Հիշեցնենք, որ կապիտանը դեռևս չի հարցաքննվել։