TRIPP-ը Վրաստանին չի սպառնում․ տարածաշրջանը դառնում է ավելի փոխկապակցված
Վրացական «News.ge» կայքում TRIPP-ի վերաբերյալ հրապարակված հոդվածում նշվում է, որ Վրաստանի տարանցիկ դերը ներկայ փուլում վտանգված չէ․ չնայած TRIPP-ը կարող է որոշ բեռնահոսք գրավել, այն չի կարող փոխարինել երկրի ռազմավարական առավելությունները։ Վրաստանը ունի ելք դեպի Սև ծով, զարգացած նավահանգիստներ և ամուր երկաթուղային կապեր, ինչը պահպանելով նրան որպես անփոխարինելի լոգիստիկ հանգույց՝ կարևորացնում է տարածաշրջանային միջանցքների դերը։
Այս համատեքստում Վրաստանի գլխավոր մարտահրավերը ոչ նոր երթուղիներն են, այլ սեփական ենթակառուցվածքների արագ ու շարունակական արդիականացումը․ TRIPP-ը տարածաշրջանը չի նվազեցնում, այլ նպաստում է ավելի խիտ և փոխկապակցված ցանցի ձևավորմանը, որտեղ Վրաստանը շարունակում է խաղալ կենտրոնական և անփոխարինելի դեր՝ միավորելով տարբեր միջանցքներ և մեծացնելով ընդհանուր բեռնահոսքերը։