«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԱԾ-ի կողմից իրավասու մարմիններին փոխանցվել է 1322 նյութ, որոնց հիման վրա հարուցվել է 227 քր․գործ

21/07/2022

2022 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության մարմիններում նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շարժի, ինչպես նաև սկզբնական տեղեկատվությունն իրավասու այլ մարմիններին փոխանցելու վերաբերյալ․

Հաշվետու ժամանակահատվածում օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 1322 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար, որոնց հիման վրա հարուցվել են 227 քրեական գործեր։

Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 138 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 69-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 47-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 18-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 4-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։     

Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 36 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 19-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման, կամ իրացման, 17-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։


Նշված ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների վարույթում եղել են 486 քրեական գործեր, որից Դեպարտամենտի քննիչների կողմից հարուցվել է 238 քրեական գործ, 145 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 29 քրեական գործի վարույթ, 5-ը հարուցվել են տվյալ տարածքը սպասարկող դատախազի կողմից, 1-ը վերադարձվել է լրացուցիչ քննության, իսկ թվով 68 քրեական գործ փոխանցվել է 2021 թվականից:

Հաշվետու ժամանակահատվածում քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 41 քրեական գործ 65 անձանց նկատմամբ, կարճվել է՝ 99-ը, կասեցվել է 54 քրեական գործերի վարույթ, 127 քրեական գործ ուղարկվել է՝ ըստ քննչական ենթակայության, 30 քրեական գործ միացվել է ՔԴ-ում քննվող այլ քրեական գործերի, 135 քրեական գործերի նախաքննությունը շարունակվել է:

Հաշվետու ժամանակահատվածում ավարտված և քննված քրեական գործերով վնասը կազմել է 30.182.306.301 ՀՀ դրամ, որից պետությանը՝ 27.871.735.394 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց՝ 373.356.815 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց՝ 1.937.214.092 ՀՀ դրամ։
Նշված վնասից նախաքննության փուլում ընդհանուր վերականգնվել է 12.750.705.965 ՀՀ դրամ գումար, որից պետությանը՝ 12.480.134.748 ՀՀ դրամ, իսկ իրավաբանական անձանց՝ 270.251.217 ՀՀ դրամ։