
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը սկսել են երկխոսություն Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության վերաբերյալ
29/09/2020
ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ: Այս մասն «Ինտերֆաքսի» հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալլիվանը:
Նա նշել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան երկխոսություն են վարում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության վերաբերյալ:
Դեսպանը նաև նշել է, որ ցանկացած արտաքին միջամտություն էլ ավելի կխորացնի տարածաշրջանում առանց այդ էլ անկայուն իրավիճակը: