«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քաղաքացին ընկել է Ապարանի ջրամբարն ու խեղդվել

17/06/2021

Արագածոտնի մարզում գտնվող Ապարանի ջրամբարում քաղաքացին ընկել է ջուրն ու խեղդվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այսօր`ժամը 15։46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Ապարանի ջրամբարը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը (ջրասուզակ):

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել Շ․ Հ․-ի (ծնված 1987 թ․) դին ։