«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հրադադարի բանալիները իրականում, միևնույն է, Մոսկվայում են․ Աշոտյան

18/10/2020

Առաջին անգամ հումանիտար զինադադարը հռչակվեց Ռուսաստանի միջնորդությամբ։ Ավաղ, Ադրբեջանի պատճառով չպահպանվեց։

Երկրորդ անգամ հումանիտար զինադադարը հայտարարվեց Ֆրանսիայի ջանքերով։ Ավաղ, Ադրբեջանի պատճառով կրկին չպահպանվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արմեն Աշոտյանը։

«Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի նախատեսվող այցը ԱՄՆ կարող է կարեւոր լինել, բայց գերսպասելիքներ ունենալ պետք չէ։

ԱՄՆ-ն գործնական երկու բան կարող է անել. ակտիվացնել ջանքերը որպես Մինսկի խմբի համանախագահ, եւ նախաձեռնել պատժամիջոցներ ու ռազմամթերքի արտահանման էմբարգո Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ։

Անկախ գեոպոլիտիկ շահերի բարդ կծիկից՝ հրադադարի բանալիները իրականում, միեւնույն է, Մոսկվայում են»,-գրել է նա։