«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իտալիան ՀՀ-ն հեռացրել է այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել միայն որոշակի պայմաններով

26/10/2021

Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ մի քանի երկրներ հեռացվել են D ցուցակից, որը ներառում է երրորդ երկրներ, որոնց քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Իտալիա որոշակի պայմաններով, տեղեկացնում է SchengenVisaInfo.com-ը:

Նշվում է, որ Հայաստանը ցանկից բացառված երկրների շարքում է։

Հաղորդվում է նաև, որ ցուցակում տեղ են գտել Ալբանիան, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեհովինան, Բրունեյը, Լիբանաը, Մոլդովան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թայվանը, Հոնկոնգը, Մակաոն։ Այսինքն՝ այս երկրները տեղափոխվել են «E» ցուցակ, ինչը նշանակում է, որ այդ երկրներից ճանապարհորդներին թույլատրվում է մուտքն Իտալիա միայն կարևոր նպատակների համար՝ մուտքի կանոնների խիստ պահպանմամբ: